Հպարտություն ու տխրություն մեկ տեղում: Երեկվա օրը:
Արմեն Հովհաննիսյան՝ ահա այն ՄԱՐԴԸ, ով տվեց իր կյանքը և պահպանեց մերը:
ՊՆ-ն կայացրել է ճիշտ որոշում՝ հերոսը պետք է հանգչի հերոսների կողքին: Մի քանի օր է, որ Արմենը իր շուրջ է հավաքել ողջ հայությանը: Նա ոչ միայն պահեց սահմանը, այլև իր կյանքի գնով ցույց է տալիս մեզ, որ մենք այլընտրանք չունեք, քան միասնական լինելը:
ՖԲ-ի պարզ երկնքում սև ամպեր են կուտակվում: Վերջերս Անկախ Հայաստան օգտատիրոջը մի երեք տառանի կուսակցություն ձեռնոց էր նետել: Անկախ Հայաստանն էլ պատասխանեց նրանց ու «պատերազմ» հայտարարեց: Ես ընդհամենը մի արտահայտություն կանեմ այս դեպքի վերաբերյալ՝ «Սիրուն չի, ԲՀԿ ջան, Սիրուն չի»:
Երեկ գրկախառնության միջազգային օրն էր: Սա իմ կարծիքով միջազգային ամենագեղեցիկ օրերից մեկն է: Ջերմություն, գեղեցկություն ու բարություն կա գրկախառնության մեջ: Կան բաներ, որոնք կյանքում մեկ անգամ են լինում ու դրանք պետք է պահպանել և սրտով հավերժ գրկել:
Dog is out...Ահա մի արտահայտություն, որը համապատասխանում է երեկվա Ֆեյսբուքին: Իհարկե, մարդու տխրության վրա չի կարելի ուրախանալ (Հայաստանում ևս մեկ գործազուրկ ավելացավ), բայց մյուս կողմից լսելով նրա մասին բազմաթիվ արձագանքներ, հանգիստ խղճով ասում եմ՝ բարի անվերադարձ ճանապարհ:
Անի Զախարյանը երեկ նկարագրում էր, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը: Ես ել ուզում եմ նկարագրեմ՝ ինչպիսին չպետք է լինի կինը ու կլինեմ հակիրճ: Պետք է իր մեջ ոչինչ չպարունակի անիզախարյանական:



