Ilur.am-ը գրում է.
Ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ընկերուհի Դարյա Ժուկովան բլոգերների կողմից գրոհի է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա հարցազրույցը նորաձևության և մշակութային Buro 24/7 ինտերնետ-կայքում ուղեկցվել է նրա «ցնցող» լուսանկարով: Չափազանց արտառոց դիզայնով բազկաթոռը, որի վրա անկաշկանդ նստած է Ժուկովան, իրենից ներկայացնում է ոտքերը վեր բաձրացրած ու մեջքի վրա պառկած, կիսամերկ սևամորթ կին:
Սկանդալային լուսանկարին ուշադրություն են դարձրել նաև արտասահմանում: Այսպես, նորաձևության կայքի խմբագիր Քլեր Սալմերսը նշել է, որ լուսանկարը ստորացնում է սևամորթ կանանց արժանապատվությունը և ցուցադրում սպիտակ ռասայի առավելությունը: Սալմերսը կոչ է արել դադարեցնել ռասիզմը նորաձևության աշխարհում և մշակույթի բնագավառում:
Իրավիճակը բարդացրել է նաև այն, որ լուսանկարը համացանցում է հայտնվել հունվարի 20-ին՝ ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքների պայքարի առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի օրը, որն ամերիկացիները ամեն տարի նշում են հունվարի երրորդ երկուշաբթի:
Ժուկովան ինքն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել սկանդալը:
Հիշեցնենք, որ Աբրամովիչի ընկերուհին «Գարաժ» ժամանակակից մշակույթի կենտրոնի տնօրենն է, Kova&T ընկերության համասեփականատերն ու դիզայները: Ժուկովան և Աբրամովիչը երկու երեխա ունեն՝ որդի և դուստր, փոխանցում է newsru.com-ը: