Psymag.am-ը գրում է.
Հին Հնդկաստանում հասարակությունը բաժանված էր վարնաների (սանսկրիտից թարգմանած` որակ, գույն, կատեգորիա):
Ինչպես արդեն նշել էինք գոյություն ունեն չորս հիմնական վարնաներ.
1. Բրահմաններ- քրմեր, ուսուցիչներ, գիտնականներ
2. Քշատրիներ- զինվորներ, կառավարիչներ
3. Վայշիներ – մեծատուներ, առևտրականներ
4. Շուդրաներ- ծառաներ, վարձու աշխատողներ
Կա կարծիք, որ այս խավերը ձևավորվել են արիացիների հասարակությունում «Ռիգ-Վեդայի» դարաշրջանում (1700-1100 թ.թ. մ.թ.ա) զարգացած ցեղային համակարգ ունեցողների` այլ մշակույթի մարդկանց հետ շփման արդյունքում, ովքեր ունեին մուգ գույնի մաշկ:
Հաճախ Վարնաները անվանում են նաև Կաստա, սակայն Կաստա բառը հենց վառնայի հոմանիշը չէ, չնայած անուղղակիորեն կապված է նրա հետ:
Որպես հասարակության կազմակերպչական մեխանիզմ` կաստայությունը բնորոշ է ողջ Հնդկաստանի համար, բայց քիչ կաստաներ կան, որոնք ամենուր կարելի է հանդիպել: Յուրաքանչյուր աշխարհագրական տեղանքում առաջացել է առանձին և անկախ կաստա, որի նմանը երբեմն հնարավոր չի գտնել հարևան տեղանքում: Բացառություն են կազմում Բրահմանների կաստան, որը հանդիպում է ամենուր և այս կաստայի մարդիկ գրավում են բարձր դիրք նման համակարգում:
Հին ժամանակներում կաստաների իմաստը հանգեցվում էր լուսավորվածության տարբեր աստիճաններին, այսինքն, լուսավորված անհատը ո՞ր մակարդակում է գտնվում, ինչը չէր փոխանցվում ժառանգաբար: Մի կաստայից մյուսին անցումը կատարվում էր միայն մեծերի(բարձր կարգավիճակ ունեցող կաստաներում գտնվող լուսավորված մարդկանց) վերահսկողությամբ: Ամուսնությունները նույնպես կնքվում էին ըստ կաստաների: Քանի որ կաստաների հասկացությունը վերաբերվում էր մարդու հոգևոր զարգացվածությանը, չէր թույլատրվում բարձրի միությունը ցածրի հետ` ավելի ցածր մակարդակում հայտնվելուց խուսափելու նպատակով:
Յուրաքանչյուր կաստա ունի իր ենթակաստաները ու հաճախ դրանց թիվն այնքան շատ է լինում, որ հնարավոր չի լինում անգամ հաշվել: Կաստային համակարգի նշանակությունը թուլացնելու պաշտոնական տենդենցը հանգեցրեց նրան, որ ամեն տասը տարին մեկ անցկացվող մարդահամարի ժամանակ ցուցակներից վերանում են տարբեր կաստաներ: Կաստաների թվի մասին վերջին անգամ տեղեկություններ են հրատարակվել 1931թ. (3. 000 կաստա):
Տարածում ունի այն կարծիքը, որ ժամանակակից Հնդկաստանում կաստաները կորցրել են իրենց նախկին նշանակությունը: Սակայն իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ: Համընդհանուր ընտրական իրավունքը և քաղաքական գործիչների կարիքը ստանալ էլեկտորատի աջակցությունը նոր նշանակություն տվեցին կաստաներին: Յուրաքանչյուր կաստայի հետաքրքրություններն ու շահերը դարձան կարևոր գործոն ընտրական քարոզարշավների ժամանակ:
Այնուամենայնիվ, չնայած նրան, որ կաստաները Հնդկաստանում գոյություն են ունեցել երկու հազար տարուց ավելի, նրանց ազդեցությունը և կարևորությունը հասարակությունում, հատկապես քաղաքներում, սկսում է քիչ-քիչ նվազել: Գյուղական համայնքներում այս գործընթացն ավելի դանդաղ է ընթանում:
Մեծ քաղաքներում կաստաներն իրենց նշանակությունը արագ տեմպերով կորցնում են` հատկապես լիբերալ ինտիլիգենցիայի մոտ, ինչպես նաև` բիզնես շրջանակներում: Բազմաթիվ ընկերություններում և կորպորացիաներում կարիերայի աճը պայմանավորված է առաջին հերթին անհատական կարողություններով, այլ ոչ թե սոցիալական ծագմամբ:
Չնայած վարնաների և կաստաների սոցիալ-կրոնական բաժանումը պաշտոնապես չեղյալ համարելուն, ժամանակակից Հնդկաստանի հասարակության զգալի հատվածն, իր կամքով, դեռևս շարունակում է հետևել այդ բաժանմանը:
«Մաքուր» վարնաները վերոնշյալ չորս վարնաներն են` բարհմաններ, քշատրիներ, վայշուներ և շուդրաներ: Որևէ վարնայի պատկանելիությունը ի սկզբանե պայմանավորված էր մարդու անձնական կարողություններով: Օրինակ` ուսուցիչ-բրահմանը ուսումնասիրում էր երեխայի վարքը, դիտում նրա անցյալ կյանքերը: Հետո երեխաները բաժանվում էին ըստ վարնաների և շարունակում ուսումը համապատասխան իրենց վարնայի: Հետագայում փոփոխություններ տեղի ունեցան. հաստատվեց ժառանգական բաժանումը` ըստ կաստաների, ինչը միշտ չէր, որ համապատասխանում էր իրականությանը, քանի որ մարդու վարնան պայմանավորված էր առաջին հերթին նրա հոգևոր զարգածության աստիճանից, նրանից, թե էվոլյուցիայի ինչ էտապ է անցել մարդը նախկին ու ներկա կյանքում: Մեծամասամբ այդ մասին կարելի է դատել նրանից, թե ինչի է ձգտում մարդը: Շուդրա-կամաէտապում գլխավոր ձգտումը հաճույքներն են, դրական ապրումները, որոնք մարդը կարող է ստանալ զգայարանների միջոցով: Վայշույի համար կյանքի հիմնական ստիմուլը արտխան է կամ ձգտումը հարստության, սեփականության դիզման: Հանուն դրա վայշուները կարող են զոհել զգայական հաճույքները: Քշատրիների համար գլխավորըդհարման է` պարտքի կատարումը: Բայց պարտքը կարող է տարբեր լինել. արքաներն ունեն իրենց պարտքն ու պարտականությունները, տարբեր մակարդակի կառավարիչներն ու զինվորականները` իրենցը: Յուրաքանչյուր քշատրի հասնում է հզորության, բարեկեցության: Ավելին, դրան է նրանց պարտավորեցնում օրենքը. «վատն է այն զինվորը, ով չի ձգտում դառնալ գեներալ»: Դրա հետ մեկտեղ, քշատրիների գործողությունները սահմանափակվում ենԴհարմայով (պարտքով): Բրահմանների կյանքի իմաստը` մոկշան է կամ ազատումը:
Յուրաքանչյուր հաջորդ աստիճանն իր մեջ ներառում է նախկինում ձեռք բերված փորձը, դրա համար էլ քշատրիների համար, օրինակ, դժվար է որևէ արհեստ սովորել (վայշուի աստիճան), բայց իրենց խնդիրը նրանք տեսնում են ուրիշ գործերում: Իսկ շուդրային նույն առևտրականություն սովորելը դժվար է, քանի որ նրանք չեն կարողանում և չեն սիրում մեծ ջանքեր ներդնել: Ավելի բարձր կաստաների մարդիկ նույնպես կարող են երբեմն իջնել շուդրաների մակարդակին, եթե չեն կատարում այն, ինչ իրենց նախանշված է, չեն օգտագործում իրենց կարողությունները: Բայց, ի տարբերություն իրական շուդրաների, նրանք, մինչև չսկսեն զբաղվել իրական գործերով, նրանով, ինչին պարտադրում է իրենց կաստան, երբեք չեն հասնի բացարձակ բավականության, շարունակելու են իրենք իրենցից դժգոհ լինել: Իսկ շուդրան` կերավ, քնեց ու վերջ, ամեն ինչ լավ է, էլ ոչ մի բան պետք չի: Բայց եթե նա ձգտի, փոխի իրեն, սովորի, ապա կարող է վայշու դառնալ: Իսկ հետո, միգուցե, նաև քշատրի: Օրինակ` յոգայի միջոցով մեկ կյանքի ընթացքում կարելի է անցնել էվոլյուցիոն ողջ ճանապարհը` շուդրայից մինչև բրահման ու հասնել մոքշայի: Դա դժվար է, բայց նման հնարավորություն գոյություն ունի:
Նյութն ամբողջությամբ` այստեղ