Aravot.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, երեկ գողություն էին կատարել ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի` Գյումրիում գտնվող պապական տնից` ցավ պատճառելով նրա ընտանիքին: Այսօր Aravot.am-ը պատգամավորուհու հորից` Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանից, հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ են տարել իր հայրական տնից ու արդյո՞ք հայտնաբերվել են գողերը: Արտաշես Կարապետյանը, ինչպես և իր դուստրը, գտնում են, որ այս գողությունը ավելի շատ բարոյական կորուստ էր իրենց համար, քան նյութական: Նշենք, որ Արտաշես Կարապետյանի հայրական տունը գտնվում է Գյումրու հին ու կենտրոնական թաղամասերից մեկում` Հաղթանակի պողոտայում, Բեռլին հյուրանոցի հարևանությամբ: Այստեղ մինչև օրս քաղաքի արիստոկրատիան, մեծամասամբ բժիշկներն են բնակվում: Արտաշես Կարապետյանի հայրն ու մայրը ևս եղել են ճանաչված բժիշկներ, հայրը 1951 թվականին եղել է Ախուրյանի հիվանդանոցի 1-ին դեմքերից մեկը`բուժական բաժնի վարիչը, իսկ մայրը երկար տարիներ աշխատել է երկաթգծի հիվանդանոցում`որպես գինեկոլոգ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



