Վարդանիկի որդյակ Սպարտակը էլի աչքի է ընկել ու կրկին անգամ հարց է բարձրանում, թե ինչո՞ւ մինչև հիմա նա բանտում չէ: Խրոխտ տականքը այս անգամ էլ զինված հրոսակախմբով եկել է Գյումրու քաղաքապետ Բալասանյանի տան մոտ, հայհոյել, սպառնացել ու խոստացել է, որ խփել կտա Բալասանյանին:Ու սա այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ, այս վայ մաֆիոզը ընդամենը ամիսներ առաջ ստորագրությամնբ էր ազատ արձակվել, իսկ դրանից էլ առաջ պարբերաբար հայտնվում ու անպատիժ մնում 90-ականները հիշեցնող դրվագներում:
Իրոք ապշել կարելի է, այս անգամ էլ հո տեսախցիկները ֆիքսել են նրա հերոսությունը ու անձամբ ես էլ ասելու բան չեմ ունենա, եթե այս սրիկային հիմա էլ անպատիժ թողնեն:
Գլեբ Ժիգլովն ասում էր, որ գողը պետք է բանտում նստի, իսկ հայ իրականությունում, գողը դարձել է հրոսակ ու մնում է պարզել, թե Հայաստանի նորանկախ հանրապետությունում հրոսակը բեսպրեդելշիկը բանտո՞ւմ պետք է լինի, թե՞ իր ոչ պակաս հրոսակ ու ոչ պակաս բեսպրեդելշիկ հայրիկի տաքուկ գրկում:



