1in.am-ը գրում է.
Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներց մեկը Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի նշանադրությունն է, գրում է spletnik.ru-ն:
Շատերը, համեմատելով դերասանի նախկին և ներկայիս հարաբերությունները, զարմանում են, թե ինչու նա 14 տարվա հարաբերություններից հետո այդպես էլ չի ամուսնացել Վանեսա Պարադիի հետ:
Հասարակությանը հասանելի է դարձել Ջոնիի հարցազրույցը, որտեղ նա պատմել է, թե ինչու չի ամուսնացել իր երեխաների մոր հետ:
«Ես երբեք անձնագրում այդ կնիքի մեջ իմաստ չեմ տեսել: Ամուսնությունը ծնվում է երկու սիրող մարդկանց սրտերում: Եթե Վանեսան ցանկանար ամուսնանալ ինձ հետ, ես կասեի. «Իսկ ինչու ոչ»: Սակայն ես սարսափում էի այն մտքից, որ կփչացնեմ նրա ազգանունը, նա այնքան գեղեցիկ ազգանուն ունի»,- ասել է դերասանը: 

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_245825.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել