Զեմֆիրան վերջին անգամ բեմ կբարձրանա Queen խմբի մոսկովյան համերգին
Օրեր առաջ հայտնի ռոք երգչուհի Զեմֆիրան հայտարարել էր, որ 2012 թ-ի ամառը վերջինը կլինի իր երաժշտական կարիերայում. Նա այլևս չի երգի և երգեր չի գրի:
«Երաժշտական առումով այն ինչ ցանկանում էի հասցնել ունկնդիրներին հասցրել եմ: Եկել է աճի հաջորդ փուլը: Վերջապես ես կարող եմ ինձ թույլ տալ զբաղվել այն գործով, որի մասին երազել եմ. Սովորել ռեժիսուրա և սկսել նկարել իսկապես լավ հեղինակային ֆիլմեր, որոնք այդքան պակասում են ժամանակակից ռուս կինոմատոգրաֆիային»,-ասել է երգչուհին:
Այսօր հայտարարվեց, որ Զեմֆիրան վերջին անգամ բեմ կբարձրանա հուլիսի 3-ին Մոսկվայի «Օլիմպիական» համալիրում կայանալիք աշխարհահռչակ Queen խմբի համերգին և մեկ երգ կկատարի խմբի հետ:
Մեզ մնում է միայն հուսալ, որ մեր սիրելի երգչուհու ռեժիսորական կարիերան նույնքան հաջող կլինի որքան երաժշտականը և Զեմֆիրան մեզ իրոք մնայուն գործեր կպարգևի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: