1in.am-ը գրում է.
Հունվարի 7-ին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման տոնեց իր 50-ամյա հոբելյանը: Հանդիսավոր երեկոյին հրավիրված էին շատ աստղեր, որոնց թվում՝ դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը, ռեփեր Ջեյ Զին ու նրա կինը՝ Բեյոնսեն:
Չնայած նկարահանման արգելքին, երգչուհին կարողացել էր ինչ-որ կերպ Սպիտակ տուն բջջային մտցնել՝ գրում է Mirror-ը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Բեյոնսեն Միշել Օբամայի համար ոչ միայն կատարել է իր 6 նոր երգերը, այլև համալրել է իր Instagram-ը այդ արարողությունը հավերժացնող նկարներով:
Հետաքրքիր է, որ երգչուհին միակն է, ով կարողացել է երեկույթին ինչ-որ լուսանկար անել, քանի որ Սպիտակ տուն մուտք գործելիս անվտանգության աշխատակիցները հավաքում է բոլոր հյուրերի բջջայինները:
«Արգելված» լուսանկարների գլխավոր հերոսուհին, սակայն, ոչ թե Բեյոնսեն է, այլ նրա դուստր Բլու Այվին:
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է երեխան խաղում Օբամայի Բո շնիկի հետ: