1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր թիմն ընդամենը մեկ նպատակ ունի ընթացիկ մրցաշրջանում` նվաճել բոլոր տիտղոսները:

«Միշտ յուրաքանչյուր տարի մեկ ցանկությունով եմ սկսում` շարունակել առաջընթաց գրանցել, բարելավվել, բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Մինչև Մունդիալի մեկնարկը դեռ կարևոր հանդիպումներ ունենք ակումբային հարթության վրա` Չեմպիոնների Լիգա, Իսպանիայի Գավաթ, Իսպանիայի առաջնություն…

Մենք միշտ ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում և ես կարծում եմ, որ ամբողջ թիմը ցանկանում է բարելավել խաղային որակներն ու բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել»,- ասել է Մեսսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել