Վաճառվում է ևս մեկ հանրակրթական օջախ՝ Ասքանազ Մռավյանի անվան դպրոցը։ Եթե չես սխալվում դա կարող է արվել միայն օրենքով, այսինքն ԱԺ-ի համաձայնությամբ։ Դա թողնում եմ իրավաբաններին։ 

"Պատահաբար" այս շենքը հուշարձանների ցանկում չէ, սակայն ցանկում է դպրոցի առջև գտնվող Ասքանազ Մռավյանի հուշարձանը։ Տեսնե՞ս Մշակույթի նախարարությունը տեղյակ է որ փոփոխվել է սեփականատերը։ Օրենքով իրեն պետք է տեղեկացնեն։ 

Եվս մեկ ուշագրավ հավանաբար տեխնիկական "վրիպակ": Կառավարության հաստատած ցանկում հուշարձանի հասցեն գրված Է Տերյան 2։ Բա՞...

Մոտ մեկ տարի առաջ հուշարձանների պահպանության հետ կապված օրենքի քննարկման ժամանակ առաջարկեցի հուշարձանի կարգավիճակ տալ ցանկացած 50 տարուց ավելի վաղեմություն ունեցող կառույցի։ Այն ժամանակ բանի տեղ չդրեցին։ Դե հիմա պետքա թուլանալ ու հաճույք ստանալ։ 

Մի բան էլ ուղղակի ենթադրություն։ Շենքը տրվել է Արդարադատության նախարարությանը։ Այս շենքը հարում է Նարեկ Սարգսյանի "ձեռամբ" քանդված ու իր կողմից նախագծված շենքին որտեղ պետք է տեղավորվեն ԱԳՆ-ի շենքի վաճառքից հետո մեր գերատեսչությունները։ Այնպես որ մենք պահպանում ենք Փոքր կենտրոնը, ստեղծում ենք հիմնականում չինովնիկներից բաղկացած խմբեր, ակումբեներ, ֆլան ֆստան...

Նման ազգային տիպարային բաներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել