Գրեթե ամեն օր մենք այնպիսի մթերքներ ենք օգտագործում, որոնք մահացու թույներ են պարունակում: Մեզանից շատերը կարծում են, որ չի կարող մրգերից և բանջարեղենից ավելի օգտակար որևէ ուտելիք լինել, բայց մենք հաճախ պատկերացում անգամ չունենք՝ ինչ վտանգ են նրանցից մի քանիսը պարունակում:
Նուշ
Նուշը համարվում է չոր պտուղ, այլ ոչ ընկուզեղեն, ինչպես կարծում են շատերը: Այն յուրահատուկ համ ունի և հայտնի բաղադրիչ է տարբեր աղանդերների և ճաշատեսակների բաղադրատոմսերում: Ամենաանուշաբույրը համարվում է դառը նուշը, որը թունավոր ցիանիդ է պարունակում: Հենց այդ պատճառով դառը նուշը հաճախակի նշանակում են թույնից ազատվելու համար: Նոր Զելանդիայում օրենքով արգելված է դառը նուշի վաճառքը:
Հնդկական ընկույզ

Հնդկական ընկույզը իրականում սերմ է, այլ ոչ թե ընկուզեղեն:
Խանութներում վաճառվող հնդկական ընկույզները ներկայացված են արդեն եփված վիճակում, դրանք հում չեն: Նրանց եփում են նրա համար, որ հում վիճակում այն ուրուշիոլ նյութ է պարունակում, որը թունավոր է և կարող է ալերգիա առաջացնել: Ուրուշիոլի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել մահվան: Թեև հնդկական ընկույզից թունավորման դեպքերը շատ հազվադեպ են գրանցվում, սակայն դրանք մաքրող և մշակող մարդկանց մոտ հաճախակի ի հայտ է գալիս մաշկի գրգռվածություն:
Բալի կորիզներ
Բալի, ծիրանի, դեղձի և սալորի կորիզներն իրենց մեջ ցիանիդ են պարունակում: Դրանք չի կարելի ուտել, քանի որ միանգամից կենթարկվեք ցիանիդային ջրածնի ազդեցությանը: Թեթևակի թունավորման ախտանիշներն են գլխացավը, գլխապտույտը, հավասարակշռության կորուստը, տագնապի զգացողությունը և սրտխառնոցը: Մեծ քանակությամբ այն կարող է դժվարացնել շնչառությունը, բարձրացնել ճնշումը, հանգեցնել երիկամային անբավարարության, ընդհուպ մինչև մահվան:
Ծնեբեկ
Ծնեբեկը բանջարեղեն է, որի պտուղը թունավոր է: Այն հին ժամանակներից ի վեր օգտագործվել է որպես բանջարեղեն և դեղամիջոց՝ շնորհիվ հաճելի համի և բազմաթիվ օգտակար հատկությունների: Նրա կարմիր հատապտուղները թունավոր են մարդկանց համար:
Կանաչ լոլիկներ
Հետաքրքիր փաստ. ԱՄՆ-ում լոլիկները բանջարեղեն են համարում, իսկ աշխարհի մյուս երկրներում վերջիններիս միրգ են համարում կամ, ավելի ճիշտ, հատապտուղ: Պատճառը բանջարեղենի վրա դրված հարկն է:
Լոլիկների տերևները և ճյուղերը գլիկոալկալոիդ անունով նյութ են պարունակում, որը կարող է առաջացնել դյուրագրգիռ վարք և ստամոքսի խանգարում: Կանաչ լոլիկներում պարունակվող այդ նյութի քանակությունը թեև բավականին քիչ է վնաս պատճառելու համար:
Մշկընկույզ
Մշկընկույզը պարունակում է հոգեակտիվ նյութ՝ միրիստիցին: Այս նյութի մեծ քանակությունը կարող է հանգեցնել սրտխառնոցի, բարձր քրտնարտադրության, գլխապտույտի, հալյուցինացիաների և գլխացավի: Սակայն պետք չէ անհանգստանալ: Սովորաբար ճաշատեսակներում օգտագործվող մշկընկույզի քանակությունը չի կարող վնասել օրգանիզմը:
Սնկեր
Սնկերը բազմաթիվ երկրներում համադամ են համարվում: Բայց, ինչպես հայտնի է, գոյություն ունի թունավոր սնկերի ընտանիք: Շատերը կարծում են, որ արտաքինից դրանք կարելի է տարբերել որոշակի առանձնահատկություններով, սակայն թունավորները հասարակներից տարբերելու համար միակ հստակ տարբերակը վերջիններիս մասին լավ տեղեկացված լինելն է: Սնկերից թունավորման ախտանիշները կարող են օգտագործելուց 1-2 ժամ հետո ի հայտ գան, երբեմն նաև 8-12 ժամ անց: Այդ դեպքում մարդկանց մոտ լինում են ստամոքսի ցավեր, փսխում, սրտխառնոց և փորլուծություն:
Շոկոլադ
Թեև շոկոլադը թունավոր չէ մարդկանց համար, այն վտանգավոր է շների և կատուների համար: Անգամ 40 գր կարող է նրանց մոտ թունավորում առաջացնել: Չնայած, որ շոկոլադում պարունակվող տեոբրոմինը շատ քիչ է, որոշ տարեց մարդկանց վրա այն շատ բացասաբար է ազդում:
Խնձորի սերմեր
Խնձորի սերմերը, ինչպես բալը և նուշը, փոքր քանակությամբ ցիանիդ են պարունակում: Բայց թունավորում ստանալու համար պետք է շատ մեծ քանակությամբ սերմեր ուտել: Եթե Դուք հանկարծակի մի քանի սերմ եք կուլ տվել, ապա դա ոչ մի կերպ չի ազդի առողջության վրա, քանի որ մեր օրգանիզմը կարող է պայքարել ցիանիդի փոքր քանակության դեմ: Բայց սերմերը ծամելը ավելի վտանգավոր է հատկապես երեխաների և կենդանիների համար, ում վրա վերջինս կարող է բացասական ազդեցություն ունենալ:



