1in.am-ը գրում է.
«Միսս Տիեզերք-2013» ֆորումի ադմինիստրացիան լուրջ պատժամիջոցներ է սահմանել մրցույթին Նիկարագուան ներկայացնող Նաստասյա Բոլիվարի դեմ, որը ներառվել է հաղթողի 16 հավակնորդների թվում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ֆորումի ներկայացուցիչներին, Բոլիվարը լրագրողների հետ շփվելիս արել է հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը, այդ պատճառով այլևս չի մասնակցի պաշտոնական մկիջոցառումներին «Միսս Նիկարագուայի» շրջանակներում:
Ինչպես մեկնաբանել է Նիկարագուայում «Միսս Տիեզերքի» ներկայացուցիչ Կարեն Սելեբերտին, Բոլիվարը ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացրել այն մասին, որ Silhuetas S.A. գործակալությունը վճարել է դեպի Մոսկվա և հետադարձ ավիատոմսի գումարը և իբրև թե ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել ավել ուղեբեռի համար: Սելեբերտին նշել է, որ իրականում աղջկան 1000 դոլար են տվել ավել ուղեբեռի համար վճարելու նպատակով:
Մոսկվայում տեղի ունեցած «Միսս Տիեզերքին» Բոլիվարը հաղթող է ճանաչվել ազգային հանդերձանքների շոուում՝ ստանալով 5000 դոլար: Սելեբերտիի խոսքով՝ դրանից հետո աղջիկը, «ամենայն հավանականությամբ, հանրությանը հաղորդել է», որ այդ գումարն իբրև թե յուրացրել է գործակալությունը:



