Նորաձևության մասնագիտությունների եռյակում 2013թ-ին հայտնվել են լուսանկարչի, DJ-ի և Fashion Bloger-ների մասնագիտությունները: Եթե առաջին երկուսը մեր երկրում արդեն տարածում ունեն, ապա նորաձևության բլոգերները նոր են սկսում իրենց գործունեությունը: Նորաձևության բլոգերներն արդեն մեծ հեղինակություն ունեն նորաձևության աշխարհում, նրանք երիտասարդ են, գեղեցիկ, ինքնավստահ, ունեն կյանքի հետ կապված մեծ նպատակներ և իհարկե ունեն ոճի յուրահատուկ զգացողություն: Հայաստանում այս ոլորտը նոր է զարգանում, բայց մենք էլ ունենք նորաձև և գեղեցիկ հայուհիներ, ովքեր արդեն հայտնի են Fashion Bloger-ների շրջանում, և նրանց մասին կարելի է կարդալ նորաձևության մասին տարբեր կայքերում: Այսօր Ձեզ կներկայացնենք երկու գեղեցիկ և ոճային հայուհիների:

Լուսինե.. 28 տարեկան է: Ունի տիպիկ հայկական դիմագծեր ու արտակարգ գեղեցիկ հայացք: Մասնագիտությամբ մարքեթոլոգ է և հմտորեն զբաղվում է իր բլոգի մարքեթինգով, նրա հիմնական աշխատանքը կապված է իր բլոգի հետ: Աղջիկը շատ լուրջ է վերաբերվում բլոգերի աշխատանքին և հաճախ է թարմացնում այն: Լուսինեն համագործակցել է մի շարք բրենդային ընկերությունների հետ: Բլոգում պատմում է իր ոճի, ճանապարհորդությունների և կյանքի մասին: Հիանալ կարելի է այս աղջկա աշխատասիրության և նպատակասլացության համար: Պետք է նշել, որ չնայած ոչ շատ բարձր հասակին, գիտի ինչպես ընտրել իր կառուցվածքին համապատասխան հագուստ: Բլոգը`
3472470_Peplum_Lucines_Blog_edit
2900785_Grounge_Lucines_Blog_edit
3011762_Stripes_Lucines_Blog_big
3220610_Summer_Lucines_Blog_edit
3197335_Waggon_Lucines_Blog_12
2594003_Bohemian_Fall_Lucines_Blog_edit
3118589_Yerevan_light_Lucines_Blog_edit
3041716_NerdLucinesBlog_edit2
2255938_Lucines_Blog_black_mint_edit

Գայանե..24 տարեկան է: Գեղեցիկ աղջիկ է, ունի մոդելային կառուցվածք և նուրբ դիմագծեր: Չնայած աղջկա համար բլոգը միայն հոբբի է, և նա այն թարմացնում է ոչ այդքան հաճախ, բայց վառ արտաքինի շնորհիվ կարողացել է հասնել հաջողության և համագործակցել մի շարք բրենդների հետ: Կենսուրախ և արտիստիկ աղջիկ է: Սիրում է գրքեր կարդալ և գրում է դրանց մասին բլոգում: Հիմնական աշխատանքը կապված չէ բլոգի հետ: Բլոգում ստեղծում է ջերմ, մտերմիկ մթնոլորտ: Նրա գրառումներից կարելի է վարակվել լավատեսությամբ և ինքնավստահությամբ: Ոճի առումով չի սահմանափակում իրեն, ինչը թույլ է տալիս նաև կառուցվածքը:
Բլոգը` 
http://sha-ga-shaga.blogspot.com/
shaga
shaga1
shaga3
shaga5
3 (1)
54
новый коллаж (2)
1pp
image (3)
новый коллаж (3)
526916_607479429280264_1038202792_n

293522_552919628069578_1057282647_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել