Նոր կարդացի, որ հերոս կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու զինվորական կարգով` պատվո պահակախմբի ու ռազմական նվագախմբի մասնակցությամբ: ՊՆ-ի մամլո խոսնակն էլ ասել է, որ այսօր տեղի ունենալիք հոգեհանգստին կմասնակցեն նաև բարձրաստիճան սպաներ ու պաշտոնայաներ ՊՆ-ից և զինվորի զորամասից:
Ի հեճուկս որոշ անբարեխիղճ պոպուլիստների, ովքեր բարձր պաթոսով պահանջում են տարբեր բաներ` ընդհուպ մինչև Արցախի ազգային հերոսի կոչման շնորհում, ես համարում եմ, որ մեր քաջ տղայի հիշատակը և սխրանքը հարգվում են ըստ արժանավույնս ու ամեն ինչ չափի մեջ է արվում: Թերևս, լավ կլիներ, եթե հուղարկավորության արարողության մասին վաղօրոք տեղեկացնեին, որպեսզի բազմաթիվ մարդիկ ևս կարողանային հարգանքի տուրքը մատուցել երիտասարդ հերոսին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ամեն դեպքում կարելի է ինչ-որ մի քաղաքացիական միջոցառում կազմակերպել Արմեն Հովհաննիսյանի հիշատակին, օրինակ, մոմավառություն:
Հ.Գ. Արմենը մահկանացու էր, բայց իր արած գործն է անմահ, քանի դեռ այն հիշում են և խոնարհվում են: Փառք քեզ, հայ զինվոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել