Allsport.am-ը գրում է.
Այսօր` հունվարի 21-ին, Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ 25 տարեկան:
Հենրիխը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին: 1990 թվականին Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ փոքրիկ Հենրիխը սովորում է ֆրանսերեն: Հայրենիք վերադառնալուն պես Մխիթարյանը սկսում է հաճախել Երևանի «Փյունիկի» մարզադպրոց: Իսկ արդեն 14 տարեկանում հայկական ֆուտբոլի ապագա աստղը 4-ամսյա ֆուտբոլային դասընթացներ է անցնում «Սան-Պաուլուում»: Նկատենք, որ Հենրիխն այդ շրջանում մարզվել է ներկայումս բոլորին շատ հայտնի ֆուտբոլիստներ Լուկաս Մոուրայի, Օսկարի, Էրնանեսի հետ: Բրազիլական ֆուտբոլային հմտություններ ձեռք բերելուց բացի, Մխիթարյանը սովորում է նաև պորտուգալերեն:
«Փյունիկում» Մխիթարյանը իր նորամուտը նշել է 17 տարեկանում: Երևանյան ակումբի կազմում Հենրիխը դարձել է Հայաստանի չեմպիոն, Հայաստանի գավաթակիր և երկու անգամ էլ Հայաստանի սուպերգավաթակիր: Արդեն 2009 թվականից մի շարք հեղինակվոր ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին հայ ֆուտբոլիստի նկատմամբ. Կիևի «Դինամո», «Լիլլ», «Լիոն», «Լոկոմոտիվ», «Բոկա Խունիորս», բայց Հենրիխն ընտրեց Դոնեցկի «Մետալուրգը» հետագա աճի ու մշտական խաղաժամանակ ունենալու համար ճիշտ որոշում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ