Henaran.am-ը գրում է.
Հայաստանում աբորտները պայմանավորված են հիմնականում երեխայի սեռով: Սեռով պայմանավորված ընտրովի վերաբերմունքը մեր երկրում բավական ընդգծված է: Վիճակագրական տվյալները դա հաստատում են սկսած 1993թվականից:
Հիմա Հայաստանում ծնվում է 114 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ: Սրանք ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներն են, որը լրագրողներին ներկայացրեց հիմնադրամի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից 2011թվականին արված hետազոտությունը ցույց է տվել , որ Հայաստանում միջինը վեց անգամ ավել է տղա ունենալու ցանկությունը:
“Պիկը էս խնդրի գալիս է երրորդ չորորդ երեխաների վրա: Եւ դա բացատրվում է մի շարք պատճառներով: Առաջինը, որ տղան ընտանիքի շարունակությունն է, երկրորդ, որ պիտի պահի ծնողներիկն մեծ հասակում, երրորդ ժառանգության փոխանցումը: Էսպես մինչև քսան պատճառ կա”:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում աղջիկների համեմատությամբ` քառասուն հազար ավել տղա է ծնվել:
Հայրապետյանը փաստեց, որ չնայած վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում այս խնդիրը ավելի շատ նման է կապրիզի. ” Մարդկանց մեջ տարածված է այն մտածելակերպը, որ տղայից պետք է տղա ծնվի, այլ ձև չկա... Բա հո ունեցվածքը փեսուն չեն թողնելու և այլն…”:
Հայրապետյանը գիտի, որ վերջերս Եվրոպայի խորհուրդը նշել է այն երկրների ցանկը, որտեղ այս խնդիրը առկա է` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և մի քանի Բալկանյան երկրներ:
՛՛Բժշկությունը չի կարող է կանխել այս խնդիրը, քանի որ սա զուտ սոցիալական և հոգեբանական խնդիր է՛՛,-հավելեց Գարիկ Հայրապետյանը: