1in.am-ը գրում է.
Բուխարեստից Օրադյա գյուղ թռչող ոչ մեծ ինքնաթիռը, որի մեջ օրգանների փոխպատվաստման վիրահատության մեկնող բժշկական անձնակազմ է եղել, վթարի է ենթարկվել Ռումինիայի Կլուժ գյուղում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ըստ նախնական տվյալների` աղետը տեղի է ունեցել Բելիշ բնակավայրի մերձակայքում գտնվող լեռներում:
Ինքնաթիռում գտնվել են 4 բժիշկ, բուժքույր և անձնակազմի 2 անդամ, որոնցից մեկն էլ պատահարի մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ ողջ են: Վնասվածքների աստիճանի, աղետի պատճառների և օդանավի կործանվելու կոնկրետ վայրի մասին տվյալ պահին ոչինչ հայտնի չէ:
Դրա որոնումները շարունակվում են:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_245570.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



