1382861_504697069625937_1022374238_nGalatv.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է եղել: Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից մարտական պաշտպանություն իրականացնելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

«Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է մի քանի հատվածում միաժամանակ դիվերսիա իրականացնել, և ինչպես երևում է, նրանց դիվերսիան չի ստացվել: Տեղի է ունեցել մարտ դիրքապահների և դիվերսանտների միջև, որի արդյունքում մենք ունենք մեկ զոհ, իսկ նրանք էլ ունեն մի քանի զոհ: Հակառակորդին պատժելու համար ինչպես միշտ պատասխան քայլեր անպայման ձեռնարկվելու են, սակայն կոնկրետ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու, մանրամասները հրապարակման ենթակա չեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել