1in.am-ը գրում է.
Մեքսիկայի իշխանությունները Միչոական նահանգում ձերբակալել են «Տամպլիերների օրդենի ասպետներ» նարկոկարտելի ղեկավարին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Խեսուս Վասկես Մասիասը, որը հայտնի է «Էլ Տորո» մականունով («Ցուլ»), ձերբակալվել էր Լասարո-Կարդենաս նավահանգստային քաղաքում: Նրա հետ միասին բռնել են նարկոկարտելի ևս 2 անդամի: Նրանց մեադրում են հանցավոր կազմակերպությանն առնչություն ունենալու մեջ:
Բացի այդ՝ Միչոական նահանգում օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ևս 35 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_245474.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



