Վարչապետը ան...
Ոնց է այդ բառը՞՞՞
Ասենք` մտատրամաբական դիսոնանսը, պատճառահետրանքային կապի անմարսողական փսխուքը, նայել-չտեսնելը, չտես-անականջ ինքնագոհությունը...   

Ոնց որ հարց տան` ինչու եք այդ կնոջը բռնաբարել, ասի` ես հասկանում եմ ձեր հարցի ամբողջ շրջանակը` արդյոք հարիր է, որ բոլոր կանայք կույս չլինեն` կույսերը, պոռնիկները, մայրերը և պապերը:

Հարցնում են` փակ շուկան քանդում են. պատմամշկութային արժեք է, այ մարդ...
Ասում է` ես հասկանում եմ. դուք հարցնում եք` ՀԱՐԻՐ Է՞՞՞՞՞  քաղաքի կենտրոնում այդպիսի /ԱՅԴՊԻՍԻ/ կառույցներ /ուշադիր/` ունենալը, թե... չէ: Եւ արդյոք Երևանի կենտրոնի բնութագրի հետ բռնում է, թե չէ.  
ԱՄԱՌԱՅԻՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԹՄԲՈՒԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ...  

Չսարքված թմբուկն ու մշակութային հուշարձանը` նույն շարքում
Հորական տունն ու ինչ-որ մեկի երազի լուծը:

Հ.Գ. -գրազ կգամ, որ վարչապետը ինձ կարդում է.  հարիր-ը ես սկսեցի գործածել ակտիվ ու «անհարիր» գրառումներում` սիրում եմ տեքստը «չամիչացնել» հանկարծակի բառերով... 

Հ.Գ.Գ.-Անսովորը անկիրթն է ՞՞՞
Գ. Հ. Գ.- Մինչև վերջ չկարողացա լսել
Հենց սկսեց կառավարության ծրագիրը ցիտել... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել