1in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է գաղտնազերծել Վատիկանի արխիվի տվյալների մի մասը՝ նվիրված Հոլոքոստի ժամանակ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու գործունեությանը: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը:

Ինչպես բրիտանական պարբերականին հայտնել է Ֆրանցիսկոս պապի ընկերը՝ րաբբի Ավրաամ Սկորկան, խոսքը, մասնավորապես, Պիուս XII պապի կողմից օգնության մասին է, ում որոշմամբ՝ Հոլոքոստի ժամանակ Սուրբ գահի ներկայացուցիչները հրեաներին թաքցրել են նացիստներից և նրանց կեղծ անձնագրեր տվել:

«Դա այնքան էլ մեծ նորություն չէ»,- ասել է Սուրբ գահի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Նրա խոսքով՝ Վատիկանը վաղուց է ծրագրում գաղտնազերծել արխիվների մի մասը՝ նվիրված Հոլոքոստին:

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2006 թվականի հունվարի 27-ից: 1945 թվականի այդ օրը խորհրդային բանակն ազատագրել է նացիստական խոշորագույն՝ «Աուշվից-Բիրկենաու» մահվան ճամբարը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել