- Աբեր, լավ մաշնայա: Կնիկ պռաֆեսորի մաշնայա, 6 թիվ դեկտեմբերի 31, էդ կնիկն էլ կարգին կնիկ ա էլէ՝ չծխող, չխմող, լևի չեթացող։ Ոբշմ, հալալ կաթնակերի մաշնայա, էն էլ՝ տան երգրորդ մաշնեն ա, սաղ վախտ գարաժ տեղ կայնած: Չես փոշմնի: Խադավոն տեղը, սալոնը՝ կոժ: Կապոտի վրեն էս մի պուճուր խազն ա, էն էլ՝ ավելի լավ, որ կա. ուրեմն փչած չի: Ոբշմ՝ ֆուլ: Քո համար էլ գնին կհարմարվենք, ախպերս,- ուզածդ հեռուստաշուկայի հաղորդավարին ծալող դիկցիայով վրա է բերում հերթական դալալը ու Շրեկ 2-ի միջի կոշկավոր կատվի անմեղ հայացքով հավաստում սեփական ազնվության, միամտության ու ալտրուիստության մասին:

- Մի հատ վին կոդը նայեմ, հա՞:

Էսպիսի ստորություն հաստատ չէր սպասում: Էդ՝ ոնց որ հետդ մի ամանից կերած, մի շալվար հագած մանկության ընկերոջդ տանես պատիվ տալու ու առաջարկես նեմեցկի փակվել, էդ բառի զուտ ֆինանսական իմաստով: Էդ՝ ոնց որ ինքդ ՀԱԿ-ից լինես, բայց գնաս Օրինաց Երկրին ընտրես: Նոժֆսպինու:

- Աբեր, նայի, մեկ ա՝ բան չես քթնի: Մի թեթև առաջի ձախ կռիլոն խազած ա էլել էդ կնիկը, էդ ա... էն էլ էն Յոնջլախի Սմբոյին կիմանաս, Էրևանի ամենացենտր դզող-փչողն ա, իրան ենք տվել, հլը տես ոնց ա ծիծծիկ սարքել: Թե չէ ուրիշ պրոբլեմ չկա, հորս ազիզ արև... էս քյաբաբը վկա… Հա, մի պուճուր էլ սպիդոմետրն ա հետ տված: Էն էլ սաղին անըմ են, ախպերս: Մեռա ասելով՝ մի արեք, մեկ ա առանց էդ էլ քիչ ա քշած,- մի թեթև տակտիկական զադնի է գցում դալալն ու հայացքին արդեն տալիս ազնիվ սյոգունի արտահայտություն, որ էսօր հինգ անց կես խառակիրի պիտի անի, քանի որ իր ազնիվ անունը կասկածի տակ են առել: Էն էլ ո՞վ: ԵՍԻ՛Մ Ո՛Վ:

Խելախոսովս մտնում եմ autocheck.com, օգտվելով նախօրոք 44.99 ԱՄՆ դոլարով գնածս մեկամսյա բաժանորդագրումից՝ ներմուծում եմ VIN-ը ու ստանում մեքենայի՝ ԱՄՆ-ում գրանցված ամբողջական պատմությունը:

- Լավ ապեր, գնացի, մերսի:

Հնարավոր ռեակցիաները երեքն են՝ ըստ վաճառողի պատկանելության և տեսակի: Առաջին տեսակը (անվանենք պրագմատիկներ) սուսուփուս հաջողություն է մաղթում: Գիտի՝ ինչի գնացիր, ավելորդ հարցեր չի տալիս, ձեռնտու չի. բա որ, մարդ ես, մի պատահական մուշտարի կողքից լսի:

Երկրորդ տեսակը (մաչոներ) սկսում է հորթուբորդ գալ. «ախպեր ի՞նչը չդզեց, որ... նորմալ մաշնայա, պետք ա՝ էլի կիշնենք, կհարմարվենք: էդ ձեռիդ կամպուտըրին մի հավատա, ախպերս, խի կարող ա՞ խաբըմ ենք ստե»:

- Դե նայի, ապեր. մեքենան 7 տեր ա ունեցել, որից երկուսը՝ կույր, մեկը՝ բորոտ, մեկն էլ տիֆից ա մեռել, հետո 5 տարի որպես պռակատի ավտո ա քշվել Նևադայի պալիգոնում, մի անգամ մոստից ա ընկել, մի անգամ մեջը մարդ են տրաքքացրել, մի անգամ ջրհեղեղի տակ մնացել, սեպտեմբերի 11-ին վրան երկնաքեր ա փլվել, օդոմետրը 350,000 մայլ հետ ա տված, վաճառվել ա աուկցիոնով, որպես salvage մեքենա՝ հետն էլ առնողին 300 դոլար պարգևավճար են տվել, որպես դուխով տղու: Հիմի էս մեքենային ուզում ես 18 հազա՞ր: Ինչքա՞ն ես իջնելու: 16՞՞: Գնացի, ապեր։ Հաջողություն:

Լռություն:

Երրորդ տեսակը (խաբվածներ) հիմնականում իրենք են հետաքրքվում, թե ինչ պրոբլեմ կար մեքենայի հետ, քանի որ ակնհայտորեն իրավիճակին չէին տիրապետում: Ռեակցան սովորաբար էսպես ա. «վայ ես էդ վրացու/Գուգոյի/բաջանաղիս մերը..., հլա տես ինչ են դայաղ արել»:

Սուբյեկտիվ դիտարկումներիս համաձայն, էս է իրավիճակը Երևանի ավտոշուկայում ներկրված մեքենաների երևի 70 տոկոսի հետ: Առավել ևս սա ճշմարիտ է ավելի հին մեքենաների համար:

Էս է իրավիճակը, ի դեպ, նաև Թբիլիսիի Ռուսթավի շուկայում, որը ևս մի լավ քրքրել եմ: Մեքենաների 95 տոկոսի օդոմետրը մի լավ հետ տված է, իսկ որինը որ հետ տված չի, հիմնականում accident-ի մեջ է եղել ու վաճառվել որպես salvage։

Լուծումը. ԱՄՆ շուկաներից ներկրված մեքենաների համար լավագույն լուծումն է CARFAX կամAUTOCHECK օն-լայն ռեսուրսներից VIN (vehicle identification number) կոդի վերծանման ծառայություն գնելը։ Ընդ որում, եթե CARFAX-ի դեպքում մի քիչ ավելի էժան գումարով հնարավոր է ստուգել ընդամենը 5 կոդ, ապա AUTOCHECK-ի դեպքում սահմանափակումն ըստ ժամկետի է (մեկ ամիս) ու էդ ամսվա ընթացքում կարելի է նայել անսահմանափակ կոդեր: Եթե մեծ թվով մեքենաներից է ընտրությունը, ապա ձեռնտու տարբերակ է: Մի անգամյա ծառայությունը, ի դեպ, բավական թանկ է՝ մոտ 30 դոլար:

Սա՝ որպես օգտակար փորձի կիսում... ու ինչ լինում ա՝ ժեշտին լինի: Ֆրենդեսցեք և լայքեսցեք զիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել