1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, փոխանցում է Gruziya Online-ը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ տնտեսական համաժողովին ներկա կլինեն Վրաստանի տնտեսության և արտաքին գործերի նախարարները: Համաշխարհային մասշտաբի ֆորումն այս տարի տեղի կունենա հունվարի 22-25-ը, և դրա շրջանակներում վրացական պատվիրակությունը կմասնակցի ինչպես միակողմանի, այնպես էլ բազմակողմանի հանդիպումներին:

2013-ին Իվանիշվիլին ելույթ է ունեցել Դավոսի տնտեսական համաժողովում՝ խոսելով էներգետիկ ոլորտի առավելությունների, տնտեսական աճի ներուժի և միջտարածաշրջանային ինտեգրման մարտահրավերների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել