Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փարիզում հունվարի երկրորդ կեսին նախատեսվող հանդիպման նախօրեին Ադրբեջանը դիմում է անթույլատրելի արարքի, ինչը հերթական հարվածն է հասցնում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին»:
Հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալովհունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերին. դիվերսիոն գործողությունների հետևանքով հայ զինծառայող է զոհվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2014/01/20/shamazanov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



