Մի խնդիր կյանքից բան հասկացողների համար:
Հարևանս իր տնից երկու մետրանոց եղևնին հանել տարել ու իմ բախչում «տնկել» ա: Որ ճիշտն ասեմ, առավոտյան տեսա ու հանկարծակի եկա:
Հիմա հանգիստ ուզում եմ դատել, հասկանալ` ինչո՞ւ:
Էն որ ամբողջ շենքը գիտի, որ ծառ կտրելուն դեմ եմ, դա հա...
Էն որ իրենց հետ նորմալ բարև-բարլուս ու ավել ոչինչ, էդ էլ կա....
Բայց ինչի՞ աղբանոց գցելու փոխարեն, որ մի չունևոր տանի, վառի տաքանա, բերել իմ այգում է ցցել ՃՃՃՃՃ:
Հեչ բան չեմ ջոկում:
Մի երկու ամիս առաջ էլ իր կարգադրությամբ շենքի բակից վերացան խնձորենին, հացենին....գազանաբար «էտել» էին արծաթափայլ եղևնին, կաշտանից միայն բունն էր մնացել: Էն ժամանակ մի կերպ հասկացա` ծառերը լույսն էին փակում:
Իսկ հիմա որոշել ա ձմռան կեսին կտրած ծառով ծառատունկ անի....մեր այգում....
Ով կասի, սա ի՞նչ խաղ է: Ես «հարուստների» խաղի կանոննորից բան չեմ հասկանում, իմ արևը:
Բայց որ իմանաք ոննննց եմ զզվում, երբ ինքնահաստատման հետ խնդիրներ ունեն մարդիկ ու փորձում են ուրիշի հաշվին ինքնահաստավել:
Անգամ եթե իրենց երեխան է արել, ապա մի շատ կարևոր բան բաց են թողել էս երեխու մեջ. ճիշտ իրենց նման է մեծանում:
Երեխան իրենց նման է մեծանում ու էլի ինքնահաստատվելու խնդիր ունի:
Թե ասա ինչի՞ էսպես նյարդայնացա...Մեկ ա հեսա գնալու եմ հանեմ, դեն գցեմ ու որ հանդիպեմ, անպայման կհարցնեմ:
Գուցե պատճառը որ ասեն, ես էլ կհասկանա՞մ:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/758806.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել