Ընդամենը մի քանի օր առաջ խոսեցինք այն մասին, թե ինչ կարելի է սպասել ամսվա վերջին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից և եկանք հետևյալ եզրահանգման` ոչինչ: Հիմա կարելի է ուղղակի փաստել, որ դիվանագետներն այստեղ անելու ոչինչ չունեն, քանի որ հերիք չէ Ալիևը մեր նախագահի հետ խոսում է մի բան, և հրապարակային ելույթներում, տարբեր միջավայրերում միանգամայն այլ, հիմա խոսելուց բացի ,մարդն անցել է գործողությունների: Երեկ ուշ երեկոյան գրանցվեցին հերթական դիվերսիոն հարձակումները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում: Փառք Աստծո, որ ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշել էին ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները և անցել կազմակերպված պաշտպանության և հետ շպրտել իրեց ելման դիրքերը՝ թշնամուն պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ: Սակայն, ցավոք սրտի, այդ գործողությունների արդյունքում ունեցել ենք: Զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Հիմա, ասե´ք խնդրեմ, ինչպես վարվել, կամ ինչպես բանակցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել պարտվողի հոգեբանական սինդրոմից և վերջապես ուժ գտնել իրենց մեջ հարգել սեփական պայմանավորվածությունները, նորմալ մարդավարի բանակցել՝ լուծելու համար առանց այն էլ երկար տևած այս հակամարտությունը:
Ինչպես երևում է, մենք այլ ելք չունենք, քան հաշտվել այն մտքի հետ, որ դիվանագիտությունն այս խնդրի լուծման համար պարզապես տեղ չունի, բայց այնպես էլ չէ, որ Ալիևը մոտ ապագայում կգնա այնպիսի արկածախնդրության, որ փորձի լուծել հարցը ռազմական ճանապարհով: Ալիևյան ռեժիմն իշխանությունը պահելու խնդիր ունի և դրա համար ՝
1-ին ՝ այն երբեք չի վտանգի իր դիրքերը՝ պատերազմ սկսելով, և ներքաղաքական անկայունթյուն հաստատելով:
2-րդ՝ այն երբեք չի գնա կամավոր զիջման դիվանագիտական ճանապարհով, և միշտ կփորձի հարցը պահել՝ որպես թոփ քաղաքական թեմա և ցույց տալ, որ ինքը միակ ղեկավարն է, ով կարող է և «մոտ ապագայում» կլուծի Ղարաբաղյան կոնֆլիկը:
Այնպես որ, նման հանգամանքներում մեզ մնում է միայն ունենալ մշտապես հզոր բանակ, որ հանկարծ ոչ մի դեպքում չխախտվի ուժային բալանսը տարածաշրջանում (առավել ևս՝ հօգուտ Ադրբեջանի) և պահպանենք status quo-ն և փորձենք անել ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցվեն մեր զինծառայողների կորուստները: Ի վերջո, ի տարբերություն Ադրբեջանի, մեզ համար մարդն արժեք է, այլ ոչ թե քաղաքական քմահաճույքների բավարարման միջոց:
Հ.Գ. Ես կասկած անգամ չունեմ, որ ԼՂՀ ՊԲ-ն այնպիսի անհամաչափ պատասխան կտա այս ոտնձգության համար, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն դեռ երկար չի համարձակվի դիմել նմանատիպ քայլի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/638799589520555?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել