Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի ժողովրդական, սիրված երգիչուհի Սոֆյա Ռոտարուն, ում վաթսունամյակն արդեն բոլորել է, և բավականին լավ տեսք ունի իր տարիքի համեմատ, կորցնում է իր տեսողությունը:

Դեմքի` վերջին մի քանի պլաստիկ վիրահատությունները կարող են իրենց ճակատագրական հետքը թողնել երգչուհու տեսողության վրա:

Մասնագետներն այն կարծիքին են, որ պլաստիկ վիրահատությունները չարաշահելու դեպքում, տեսողությունը ոչ միայն կվատանա, այլև ամբողջովին կկորի:

Ըստ մասնագետների՝ դեմքի հետ կապված պլաստիկ վիրահատությունների թիվը չպետք է գերազանցի երեքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել