1in.am-ը գրում է.
Հաշվարկի շվեյցարական մեթոդաբանությունը չի բացահայտում երկրում պահվող ակտիվների շահառուներին, այդ պատճառով դրանք հաճախ վերագրվում են շվեյցարացիներին, այն դեպքում, երբ իրականում պատկանում են արտասհմանցիներին:
Ինչպես հաղորդում է Echo թերթը, նման կարծիք է հայտնել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Գաբրիել Զյուկմանը՝ չնայած այն բանին, որ 2012թ. շվեյցարացիները բելգիացիների ակտիվները գնահատել են 30 միլիարդ եվրո, իսկ իրականում այդ թիվը կրկնակ մեծ է:
Հունվարի 17-ին Եվրամիությունը և Շվեյցարիան բանակցություններ են սկսել հարկերից խուսափող ԵՄ քաղաքացիների դեմ պայքարելու շուրջ: Ենթադրվում է, որ արդյունքում կողմերը կթարմացնեն 2005թ. գործող պայմանավորվածությունները և կխստացնեն օրինախախտների հետապնդումը:
2012թ. Շվեյցարիան ԵՄ երկրներին փոխանցել է շուրջ 384 միլիոն եվրո հարկ ԵՄ քաղաքացիների ֆինանսական ակտիվների համար:



