Նատալի Պորտմանի կյանքի կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Առաջին դերս խաղացել եմ 12 տարեկանում, «Լեոն» ֆիլմում: Ես հպարտ եմ, որ նկարահանվել եմ այդ ֆիլմում, սակայն ուրախություն դա ինձ չի բերել: 12 տարեկանում տարօրինակ է, երբ քեզ սեքս ցանկության օբյեկտ ես զգում:

Իսկապես խելացի մարդիկ հինգեր չեն ստանում, քանի որ գիտեն, որ գնահատականները ոչինչ չեն նշանակում:

Ես ավելի շուտ մեծացա, քան պետք էր:

Ես կուզենայի այնպիսի դուստր ունենալ, ինչպիսին ինքս եմ՝ գեղեցիկ, հումորով, կրթված և շատ փող աշխատելու հնարավորություն ունեցող:    

Հայրս ինձ մի պարզ կանոն է սովորեցրել. Այն, ինչ չկա կյանքում, չպետք է լինի նաև էկրանին:

Երբեք չգիտես, թե ինչպես են ծնվում բամբասանքները: Երբ ես որոշեցի ճաղատացնել գլուխս, իմ մասին ասում էին, որ ես նեոնացիզմի հետևորդ եմ, ապա, որ լեզբուհի եմ, իսկ հետո՝ որ քաղցքեղով հիվանդ եմ: Լավ է, որ բոլորը միասին չեն ասել:

Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ասում են, որ ես հրեայի նման եմ: 

Ես միշտ կարծել եմ, որ ձեռքերը մարմնի ամենագեղեցիկ և արտահայտիչ հատվածն են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել