Գիշերը Կիևում սկսած բախումները դեռ նոր են մարել, բայց համացանցը արդեն հեղեղել են տարբեր տեսանյութեր, որոնք իբր ցույց են տալիս, թե ինչ դաժան են եղել ոստիկանները: Դրանց մեծ մասին պետք է մոտենալ վերապահումով, իսկ ամենաաղմկահարույց տեսանյութերը, որպես կանոն, ակնհայտ ապատեղեկատվություն են դուրս գալիս:
Օրինակ, այս տեսանյութում պատմվում է, թե ինչպես են ոստիկանները մերկացրել ցուցարար ակտիվիստների ու գնդակահարել ռետինե փամփուշտներով, և որպես ապացույց, ցուցադրվում է այդ ակտիվիստի մարմնի վրայի հետքերը:
Նախ, ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ վերքերի մոտ ոչ մի կապտուկ չկա, ինչը ավելի քան տարօրինակ է, եթե պնդում են, որ ռետինե փամփուշտներով մոտ տարածությունից գնդակահարել են: Անգամ մեկ ռետինե գնդակներով բռնցքի մեծության հեմատոմ է առաջացնում, էլ չասեմ, որ մոտ տարածությունից այն կարող է մխրճվել մարմնի մեջ, ինչպես սովորական գնդակը:
Հետո, ինչպես տեսնում եք, գործ ունենք ոչ թե մի, այլ 7-8 վերքերի հետ, այդ թվում նաև գլխի շրջանում: Տարօրինակ է, որ այս ցուցարարը ոչ միայն ողջ է մնացել ցավային շոկից, այլև գիտակցության մեջ է:
Սա ավելի նման է իմպրովիզացիայի: Վերքերը ստացել են կամ, ասենք, դանակով, կամ էլ սթրայքբոլի/օդապոմպային զենքի օգնությամբ, իսկ հիմա մատուցում են դա որպես ոստիկանության հաշվեհարդար:
Ավելացնելու համար նշեմ նաև, որ դատելով այն փաստից, որ վիրավորների գրեթե կեսը հենց ոստիկաններ են, ամենևին էլ գործ չունենք անմեղ ցուցարաների հետ ու նրանց հալածող ոստիկանների: Իրականությունը կարող է ճիշտ հակառակը լինել: Այդ պատճառով, կուլ մի տվեք ամեն մի տեղեկատվական խայծ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել