Panorama.am-ը գրում է.
Ստամբուլի ոստիկանության ուժից վեր էր կանխել հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ կիրակի օրը տեղի ունեցած հիշատակի արարողությունը: Ամեն տարի Դինքի սպանության օրը Թուրքիայում տեղի է ունենում բողոքի ցույցեր: Գրում է «The daily star»-ը` հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Մարդասպան պետությունը պետք է պատասխան տա դրա համար»,- բացականչում էին Թաքսիմ հրապարակում հավաքվածները:
«Ես այստեղ եմ ոչ միայն Հրանտի համար: Ավելի քան հարյուր տարի այնքան անարդարություններ են տեղի ունեցել Թուրքիայում: Ոչ միայն հայերն են տուժել»,-նշել է պատմաբան Սարո Դադյանը:
Աղբյուրը նշում է, որ Դինքը մի շարք արշավներ էր իրականացնում հայերի և թուրքերի հաշտեցման ուղղությամբ, սակայն թուրք ազգայնականների մոտ զայրույթ է առաջացրել այն, որ Առաջին Համաշխարհային պատերզամի ժամանակ հայերի զանգվածաբար կոտորածը վերջինս անվանել է ցեղասպանություն:
«Դինքի աջակիցները հավատում են, որ մարդասպանին պաշտպանում է պետությունը և կոչ են արել ավելի մանրազնին հետաքննություն իրականացնել բացահայտելու այն պաշտոնյաններին, ովքեր ներգրավված են եղել նրա սպանության մեջ»:
Իսկ շաբաթ օրը Թուրքիայում տեղի էր ունեցել բողոքի ակցիա` մեծածավալ կաշառակերության վերաբերյալ բացահայտման պատճառով: Շաբաթ օրվա բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ էր օգտագործել ցուցարարներին ցրելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



