Միյատովիչ. Դինքի սպանության կազմակերպիչները պետք է կանգնեն դատարանի առաջPanorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Դինքի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ նրա սպանության կազմակերպիչները պետք է կանգնեն դատարանի առջև: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

«Սպանությունից յոթ տարի անց այդ սարսափելի սպանության կազմակերպիչները դեռ պատասխան չեն տվել կատարվածի համար: Թուրքական իշխանությունները պետք է կրկնապատկեն ջանքերը և Հրանտ Դինքի ընտանիքի նկատմամբ հասնեն արդարության»,- նշել է Միյատովիչը:

«Բավարար չէ ազատազրկել ձգանը քաշողին: Այդ հանցագործությունների կազմակերպիչները ոչ պակաս վտանգավոր են: Թուրքիայի արդարադատության համակարգը պետք է քաղաքացիներին ցույց տա, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնում»,- ասել է Միյատովիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել