Երբ տեսնում եմ, որ մայթերին մեքենաներ են կանգնած, որպես երեւանցի վրդովվում եմ... Ու ամեն անգամ քաղաքապետի մասին հիացական կարծիքներ լսելով, մտածում եմ՝ ախր ղեկավարն է մի քաղաքի, որի բոլոր մայթերին համատարած մեքենաներ են կանգնած՝ քաղաքակիրթ մայրաքաղաքներում վայրկենական հերները կանիծեին... Ու ամեն անգամ կռիվ եմ անում մայթերին մեքենաներ կանգնեցնող վարորդների հետ, թեեւ կռիվը պետք է տա ճանապարհային ոստիկանությունը... Երեկ էլ գնում եմ Օրբելիի փողոցով, տեսնեմ մի մեքենա այնպես է կանգնել մայթին, որ համարյա անցնել չի լինում... Մոտեցա ու տեսնեմ՝ վրան գրված է ՙՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚...
Ինչ եք ասում, պարբերաբար չշարունակե՞մ այս շարքը Ֆեյսբուքում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=380530448675656&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



