Հրեաները ընդհամենը մեկ առավելություն ունեն. նրանք միասնական են, իսկ մնացածը արդեն տեխնիկայի հարց է: Իսրայելը երևի միակ պետություններից մեկն է, որ կարող է ասել, որ Հայաստանից շատ արտաքին թշնամիներ ունի, սակայն դա չի խանգարում նրան օր-օրի ավելի ուժեղանալ: Վերջիվերջո, ո՞րն է այս ազգի ֆենոմենը, որը թույլ է տալիս նրան դիմակայել բազմաթիվ մարտահրավերներին և միշտ այդ մարտահրավերներից հաղթանակած դուրս գալ:
• Նախ սկսենք նրանից, որ Իսրաելում հարուստների և աղքատների միջև չկա այնպիսի մեծ անջրպետ, ինչպես մեր մոտ է:
• Հրեական ընտանիքում ծնված երեխան հենց առաջին օրերից լսում է, թե ինչպես են իր ծնողները մեծարում հրեա ազգը, այսինքն, կարելի է ասել դա նստած է նրա արյան մեջ:
• Իսրայելում, հակառակ մեզ, ընդունված չէ նման արտահայտությունը`դե թալանում է, լավ է անում, բա ո՞նց տուն պահի: Թալանչիները իրենց մոտ ոչ մի բանով չեն տարբերվում ազգի դավաճաններից:
• Ոչ մի ժողովրդի մոտ բարերարությունը սեփական ազգի ներկայացուցիչների նկատմամբ այդքան զարգացած չէ, ինչքան հրեաների մոտ:
• Աղքատության դեմ պայքարը ոչ թե անհատների կամ ՀԿ-երի նախաձեռնությամբ է իրականացվում, այլ պետական առաջնային ծրագրերից մեկն է, որը ոչ թե միայն թղթի վրա է դրոշմված, այլ հստակ գործող ծրագիր է, և ամենակարևորը վերահսկվում է ոչ միայն պետության կողմից, այլ նաև առկա բոլոր քաղաքական ուժերի:
• Երկրին զինվորական ծառայություն մատուցած քաղաքացիները օգտվում են բազմաթիվ արտոնություններից, էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին…:
• Հաշմանդամ հրեաների նկատմամբ վերաբերմունքը Իսրայելում, կարելի է ասել, օրինակ կարող է ծառայել ամբողջ աշխարհի համար:
• Ականատեսները վկայում են, որ Իսրայելի օլիգարխները հատուկ գրասենյակներ են պահում, որոնց միակ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի հնարավորինս չափ օգնություն ցուցաբերել անապահով հրեական ընտանիքներին՝ ընդհուպ մինչև աշխատանքի տեղավորելը, դա այն պարագայում, որ այնտեղի օլիգարխները օլիգարխ են դարձել ոչ թե մենաշնորհի շնորհիվ, այլ սեփական բիզնես հատկանիշների…:
• Մի խոսքով, այս ցանկը կարելի է լրացնել ու լրացնել….
Պատմության հասցրած հարվածները սովորեցրին հրեաներին, որպեսզի նրանք միասնական լինեն: Այստեղ հարց է առաջանում`իսկ ի՞նչ է, քիչ հարված ենք մենք` հայերս ստացել, ապա ինչո՞ւ ենք այդքան անտարբեր իրար նկատմամբ…:
Հ.Գ. Հեռու չգնանք, նայեք, թե ինչպիսի սրտացավությամբ է վերաբերվում Իսրայելի կառավարությունը Հայաստանում բնակվող հրեաներին: Մի խոսքով, հրեան կանգնած է հրեայի կողքին յուրաքանչյուր պարագայում…: