Ֆեդերիկո Ֆելլինին ծնվել է 1920 թ.-ի հունվարի 20-ին Ռիմինիում և համարվում է Նեոռեալիզմի ներկայացուցիչ: Նա երկար ճանապարհ է անցել կինոյի աշխարհում և ունի իր ռեժիսորական վառ ձեռագիրը: Նրա ստեղծած կերպարներն ունեն խոր ներաշխարհ, որը թույլ է տալիս ապրելու յուրաքանչյուր հերոսի հետ:
17 տարեկանում Ֆելլինին մեկնում է Հռոմ, գրում է փոքրիկ պիեսներ, ռադիոընկերության համար պատրաստում է ծիծաղաշարժ սկետչեր և այլն:
1940-ին Ֆելինին գալիս է կինոաշխարհ, և իր կարիերան սկսում է նախ հանդես գալով որպես ծաղրահնարքներ հորինող, այնուհետև սցենարիստ, և վերջապես դառնում է ռեժիսորի ասիստենտ, իսկ 1950-ին արդեն կայանում է որպես ինքնուրույն ռեժիսոր:
Նրան իրական հաջողություն և հռչակ է բերում «Ճանապարհ» ֆիլմը:
Հայտնի ֆիլմերից են «Ճանապարհ», «Քաբիրիայի գիշերները», «Քաղցր կյանք», «Բոկաչչո-70», «Ութ ու կես», «Ջուլիետան և ոգիները» և այլն:
«Քաղցր կյանք» ֆիլմի ստեղծումից հետո մինչև կյանքի վերջ Ֆելլինին սկսում է համագործակցել դերասան Մարչելլո Մաստրոանիի հետ: Մաստրոանին իդեալական համապատասխանում րէ Ֆելլինիի ֆիլմերի հերոսներին:
Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի (1956, 1957, 1963, 1974, 1992):
Ռեժիսորի պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը:
Մահացել է 1993-ի հոկտեմբերի 31-ին, Հռոմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել