Psymag.am-ը գրում է.
Սթրեսը հանդիսանում է կարևոր սոցիալական խնդիր, որը բերում է ոչ միայն նյութական դժվարություններին և մարդու սոցիալական ստատուսի անկայունությանը, այլև մտահոգություններին` հոնգելով հոգեբանաէմոցիոնալ սթրեսին:
(Առաջին մասը կարդացեք այստեղ)
Մյուս կողմից հասարակական կյանքի տնտեսական և սոցիալական ինտենսիվությունը բերում է բնակչության առողջության վատացմանը, ինչը հանգեցնում է պրոֆեսիոնալ գործունեության պահանջներին համապատասխանելու, մասնագիտությանը տիրապետելու ընդունակությունների նվազմանը: Վերջին ժամանակներում ինֆորմացիայի ծավալների արագընթաց աճը և այն ընկալելու համար անհրաժեշտ ժամանակի պակասը անդրադառնում են մարդու աշխատունակության վրա:
Արդյունքի հասնելու համար մարդը պետք է գտնվի չափավոր գրգռվածության վիճակում, քանի որ չափից ավելի մտածողության կամ լարվածության ժամանակ մարդը չի կարող ցուցաբերել դրական արդյունքներ: Օրինակ` ղեկավարը մի աշխատանք է հանձնարարում, որի կատարման արդյունքից կախված է տվյալ աշխատակցի աշխատելու կամ չաշխատելու հարցը: Նրա ձգտումը կատարել այս կարևոր առաջադրանքը կարող է այնքան մեծ լինել, որ դա կարող է ունենալ հակառակ ռեակցիան` նյարդային սղում և աշխատանքի վատ արդյունք: Սովորաբար համարվում է, որ որքան մարդը զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն, այնքան մեծ է նրա սթրեսային իրավիճակում հայտնվելու հավանականությունը: Իսկ այն մարդիկ, ովքեր կատարում են նմանատիպ աշխատանք, սթրեսային վիճակը ներկայացնում են որպես ձանձրույթի արդյունք:
Տարբերությունը օպտիմալ և դրանից ավելի ճնշման միջև, որի սահմաններից դուրս մարդը ստիպված է փոխել իրավիճակի իր ընկալումը, շատ փոքր է: Այն կետը, որտեղ դրական ծանրաբեռնվածությունը վեր է ածվում բացասական սթրեսի, անհատական ցուցանիշ է հանդիսանում և կախված է անհատական բնութագրիչներից, իրավիճակի ընկալումից, անհատի ընդունակությունից ճնշմանը դիմակայելու: Եթե մարդը գտնվում է ծայրահեղ սթրեսային վիճակում, ընդ որում երկարատև ժամանակահատվածում, դա կարող է հանգեցնել տվյալ անձի համար ծայրահեղ վտանգավոր հետևանքների: Անտանելի սթրեսը կարելի է համեմատել մարդասպանի հետ: Օրինակ` Personal Journal-ում (անձնակազմի խնդիրները ուսումնասիրող ամսագիր) նկարագրված էր մի հիվանդություն, որով տառապում է Ճապոնիայի բնակչությունը, որտեղ, ինչպես գիտենք, ընկերություններում աշխատանքային օրը բավականին երկարատև է: Մարդիկ մահանում էին ուժեղ սթրեսից և լարվածությունից` արտաժամյա աշխատանքներով պայմանավորված: Չնայած չափից ավելի սթրեսի ոչ բոլոր ախտանիշներն են ունենում նման հետևանքներ, բայց այն, որ նրա ազդեցությունը կյանքի որակի և աշխատուժի արտադրողականության վրա շատ մեծ է, անկարող ենք հերքել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ