Անկեղծ, ինձ մտահոգում են <միջազգային մասնագետները /էդ ովքե՞ր են???/>, որոնց մտահոգում է ՀՀ-ում սեռով պայմանավորված աբորտների առկայությունը:

Երկու պատճառով. նախ, էդ մասնագետները հաստատ եկել են եվրոպական երկրներից, որտեղ սեռական կյանքը հիմնականում չի գտնվում պետության վերահսկողության տակ, և նման խնդիր իրենք էլ ունեն, բայց չգիտես ինչու պրոբլեմ են տեսնում մեր երկրում, այլ ոչ թե իրենց: Ենթադրում եմ, որ ուզում են մեզ մոտ լուծման փորձեր աներ, հետո նոր իրենց հայրենիքում կիրառեն: Եվ երկրորդ. նրանք ասում են՝ միջինացված տվյալներով ամեն տարի Հայաստանում չի ծնվում 1400 աղջիկ: Չէ, պատկերացրեք նրանց դիլետանտության չափը: Աբորտներով հղիության արհեստական ընդհանտումները հաշվել հնարավոր չէ, այլ էլ՝ մեր երկրում: Եվ եթե պարոնայք միջազգային մասնագետներն այդքան ուզում են հաշվել չեղած երեխաներին, ապա թող հաշվեն նաև, թե որքան հակաբեղմնավորիչ է սպառվում Հայաստանում ամեն տարի, դրան գումարեն՝ քանի պահպանակ է վաճառվում ամեն տարի Հայաստանում, դրանից հանեն համասեռամոլների կողմից գնվող պահպահակների թիվը, միջինացնեն... աաայ նոր կունենան մոտավոր պատկեր, թե քանի երեխա չի ծնվում: Ճիշտ է, այս պարագայում արդեն չծնված երեխայի սեռն իմանալ չեք կարող: Ջղայնացա! 

P.S. Մենակ չեմ հասկանում, թե էդ միջազգային մասնագետներն ինչու են ջուր լցնում մեր եկեղեցու ջրաղացին, չէ՞ որ այս ամենի վերջում առաջարկվելու է օրենք ընդունել հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում արգելելու մասին: Հիմա պարզապես ֆոն է ստեղծվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել