Allsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը«Ruhr Nachrichten» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ փոխհարաբերություններին:
Վերջին ընկերական խաղերի ժամանակ Կլոպի որոշմամբ Մխիթարյանը խաղում է հենակետայինի դիրքում: Հայ ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստ է կատարել մարզչի հրահանգները, միայն թե դրանք օգտակար լինեն թիմի համար:
«Խաղում եմ այնտեղ, որտեղ մարզիչն է հանձնարարում: Ինձ համար կարևոր է թիմին օգնելը: Եվ եթե անգամ խաղը սկսում եմ հենակետայինի դիրքում, 90 րոպե շարունակ այդ դիրքում չեմ լինում. երբեմն խաղում եմ 6 համարի դիրքում, երբեմն՝ 8, երբեմն էլ՝ 10:
Յուրգեն Կլոպը շատ հաճախ է խոսում ինձ հետ: Վերջին անգամ նա կրկին ասաց, որ պետք է ազատվեմ ճնշումից. դա լինի մարզում, խաղից հետո, թե խաղի ժամանակ: Ես պետք է փորձեմ չհուզվել և ազատ խաղալ»,-ասել է հայ ֆուտբոլիստը:
Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Լևանդովսկու` Մյունխենի «Բավարիայի» հետ հնգամյա պայմանագրի կնքմանը:
«Ես չեմ վախենում, թե Լևանդովսկու տեղափոխությունից հետո մենք թույլ կլինենք: Մենք կրկին ուժեղ կլինենք, քանի որ Հանս-Յոախիմ Վացկեն, Միխայել Ցորկը և Յուգեն Կլոպը միանշանակ երաշխավորում են, որ ամռանը հիանալի թիմ ենք ունենալու»,-նշել է Մխիթարյանը: