1in.am-ը գրում է.

Քաբուլում ահաբեկչության հետևանքով զոհվել է Ռուսաստանի քաղաքացի, ով ՄԱԿ-ի աշխատակից էր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Պայթյունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, ռեստորանում: Ընդհանուր առմամբ, զոհվել է 21 մարդ, որոնցից մեծ մասն օտարերկրացիներ էին:

Թալիբանը հայտարարել է, որ այդ ահաբեկչությունն ընդդեմ օտարերկրացիների էր: Առնվազն 20 զոհերից 13-ը այլ երկրներից էին:

Ամեն ինչ տեղի է ունեցել երեկոյան`Քաբուլի դիվանագիտական թաղամասում` Լիբանանի խոհանոցը ներկայացնող հայտնի ռեստորանում, որտեղ սովորաբար հավաքվում են ընթրելու դիվանագետները և պաշտոնյաները: Նախ պայթյուն է որոտացել հաստատության մուտքի մոտ` մահապարտ ահաբեկչի կողմից: Ապա ևս 2 գրոհային ռեստորան են մտել և կրակ բացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել