Աշոտյանը առաջին անգամ չէ, որ մեզ զարմացնում է իր ունիկալ առաջարկներով: Բան չունեմ ասելու, առաջադիմական գաղափարներում համարձակության դրսևորումը միշտ ողջյունելի է: Հայաստանը Արևելյան Հայաստան կոչելու աշոտյանական գաղափարը, միգուցե, առողջ տրամաբանության շրջանակներում է, սակայն դա իր մեջ յուրահատուկ ռիսկ է պարունակում: Այ տեսեք այս առաջարկը նույնիսկ մեր երկրում տարբեր արձագանքների արժանացավ, հանրության մի հատվածը հիմնավորվելով պնդում է, որ, այո, արժե այդպիսի անվանափոխում կատարել, քանի որ դա բխում է մեր երկրի շահերից, և դրանով մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ առկա Հայաստանը ընդամենը պատմական Հայաստանի մի մասն է, և մենք հավակնում ենք ավելիին, մյուս հատվածը այն կարծիքին է, որ դրանով մենք կարող ենք սխալ ընկալվել միջազգային հանրության կողմից, այսինքն բացառված չէ, որ միջազգային ճանանչում ունեցող հրապարակախոսները և քաղաքագետները սկսեն մեկնաբանել հետևյալ կերպ`այս քայլով Հայաստանը սահմանափակում է իր հնարավորությունների շրջանակը: Ինչևիցէ, առաջարկը արժանի է հանրության ուշադրությանը, քանի որ նա իր մեջ պոզիտիվ էլեմենտներ է պարունակում: Սակայն անձամբ ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ հարցում շտապողականությունը միայն վնաս կարող է բերել, նամանավանդ 2015-ի ապրիլի 24-ից առաջ…:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել