Lragir.am-ը գրում է.
Կայծակը վնասել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի հանրահայտ արձանը, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Հունվարի 16-ին քաղաքում ուժեղ փոթորիկ է սկսվել, և կայծակը հարվածել է արձանին՝ պոկելով մատի ծայրը:
Տեղի եկեղեցական ներկայացուցիչ Օսմար Ռապոսոն ասել է, որ հուշարձանի վերականգնումը սկսվելու է հաջորդ ամիս:
Տեղեկացնենք, որ 2007 թվականից հուշարձանը մտնում է «Աշխարհի 7 նոր հրաշալիքների» մեջ՝ ըստ ինտերնետում անցկացված հարցումների տվյալների:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/93701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



