1in.am-ը գրում է.

Twitter միկրոբլոգների ցանցի փոխնախագահ Մայքլ Սիպին, ով պատասխանատու է ընկերության արտադրանքների խթանման համար, լքում է իր պաշտոնը: Այսօրվանից նա ընկերությունում կկատարի խորհրդատուի դեր: Իր բլոգում Սիպին հրաժեշտի նամակ է հրապարակել՝ հասցեագրված Twitter-ի թիմին: Նրա խոսքով՝ հեռանալու մասին որոշումն ինքն ընդունել է երկար խորհրդածություններից հետո: «Ես էլ որոշեցի, որ առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է թոփ մենեջերը:

Նա նշել է, որ անցած տարին ֆանտաստիկ էր սոցցանցի և իր թիմի համար: «Մենք բոլորս պետք է հպարտանանք կատարված մեծ աշխատանքով»,- ընդգծել է Սիպին:

Նա հավելել է, որ կաջակցի իր իրավահաջորդի որոնումներին՝ փոխանցում է RBK-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել