Նոր բարդույթ ստեղծել պետք չէ
«…Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերականգնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:
Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Միանգամից ասեմ, որ դեմ եմ Արմենի առաջարկին։
Պատմական արդարությունը քաղաքական կատեգորիա չէ, առավել ևս՝ չի կարող կանխորոշիչ դառնալ հեռանկարի համար։
Պետության այսօրվա անունն որևէ կերպ հակասության մեջ չի մտնում հայրենասիրության պատկերացման հետ։
Եվ, վերջապես, պահանջատիրությունն ընկած չէ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հիմքում ու սխալ կլինի դրա արտացոլումը պետության անվան մեջ։
Այս առաջարկի ռեալիզացիան շոշափելի արդյունք չի ունենալու, բայց ավելի է բարդութավորելու մեր հասարակությանը՝ խորացնելով պետության չկայացվածության, կիսատության մասին առկա պատկերացումները։
Էլ չեմ խոսում միջազգային կանխատեսելի բացասական արձագանքի մասին։



