1in.am-ը գրում է.

Ամերիկյան Յուտա նահանգում ոստիկանության 34-ամյա սպան սպանել է իր ընտանիքի չորս անդամներին, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Associated Press-ը:

Զոհվածների թվում են սպայի կինը, զոքանչը և երկու մանկահասակ երեխաները: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանության սպայի խոսքերով՝ բոլոր զոհերը մահացել են մինչև իրավապահների տուն մտնելը: Նա նշել է, որ ճանաչել է ինքնասպան եղած ոստիկանին: 

«Ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ նման բան տեղի կունենա: Ոչինչ դրա մասին չէր հուշում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել