Tert.am-ը գրում է.
Tert.am-ը զրուցել է հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հետ` տեղեկանալու, թե նրանք մասնակցելու՞ են հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայանալիք` «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» հանրահավաքին:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն ասաց, որ վերջին հանրահավաքը, որին ինքը մասնակցել է, 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքն է եղել:
«Դրանից հետո ես ոչ մի հանրահավաքի չեմ մասնակցում՝ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմության»,-ասաց Դավիթ Ամալյանը:
«Առհասարակ` միշտ էլ ակտիվ եմ, և մասնակցում եմ նման միջոցառումներին, եթե համոզված եմ լինում, որ ճիշտ ուղով են առաջնորդվում: Ցավոք` հունվարի 18-ին երևանում չեմ լինելու, բայց, ամեն դեպքում, ես դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը»,-ասաց Երևանում հայտնի դիջեյ Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina)՝ հավելելով. «Համոզված եմ, որ այս հանրահավաքն ինչ-որ դրական փոփոխություն կտա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



