Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը համաձայն չէ այն տեսակետին, որ Մյունխենի «Բավարիան» անհասանելի է Գերմանիայի առաջնության մյուս ակումբների համար, և նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել. տեղեկացնում է գերմանական մամուլը:

«Եթե «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում նվաճի երկրի չեմպիոնի կոչումը, ապա դա կլինի նրանց երկրորդ այսպիսի հաջողությունը: Բայց չէ՞ որ «Բորուսիան» նույնպես արդյունքների է հասել: Այդ պատճառով էլ չարժե խոսել մյունխենցիների մենիշանության մասին»,- նշել է Հումելսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել