1in.am-ը գրում է.

Դեթրոյթում 4-ամյա աղջնակը հրազենով կրակել է իր զարմիկի վրա: Այս մասին գրում է The Detroit News-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 16-ի երեկոյան: Ոստիկանների խոսքերով` 3 երեխաներ խաղալիս սենյակում հրազեն են հայտնաբերել: Այն պահվել է մահճակալի տակ և լիցքավորված է եղել: Աղջնակը, ում ձեռքում եղել է հրազենը, պատահաբար կրակել է` սպանելով իր 4-ամյա զարմիկին:

Այդ ժամանակ տանը երեխաների հետ գտնվել է նրանց պապիկը, ում պատկանում է տունը: Հարևանների խոսքերով` նա մոտ 60 տարեկան է և նախկինում զինված ուժերում է ծառայել:

Ոստիկանությունը տեղի ունեցածը դժբախտ պատահար է համարել և ոչ ոքի չի ձերբակալել: Դեռևս հայտնի չէ` կներկայացվի՞ արդյոք որևէ մեկին մեղադրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել