1in.am-ը գրում է.

Արքայազն Հարին դադարեցնում է թռիչքները ռազմական ուղղաթիռներով ու ապագայում կզբաղվի բրիտանական բանակի հետ կապված արարողությունների կազմակերպմամբ, հայտարարել է Լոնդոնի Քենինգսթոնի պալատի ներկայացուցիչը, հայտնում է ITAR-TASS-ը: 

Արդեն մոտ շաբաթներս Ուելսի կապիտանը կդառնա նույն կոչմամբ շտաբային սպա ՝ լքելով բանակային ավիացիան, որտեղ ծառայել է 3 տարի: 

Համաձայն հաղորդագրության՝ արքայազնն աշխատելու է Լոնդոնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել