ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ՇԵՂՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ
«Вы кормите народ опиумом, чтобы, одурманенный, он не чувствовал своих бед, виновником которых являетесь вы сами». Из романа де Сада «Жюльетта»
Երբ նայում եմ, թե մեր հարևանը ծանր սոցիալապես պայմաններում մի կերպ գոյատևելով, ինչպես է մյուս հարևանների հետ ակտիվ քաղաքական դիսկուսիայի մեջ մտնում, մասնավորապես Քոչարյանի վերջերս արած հայտարարությունների հետ կապված, ակամայից հիշում եմ Մարկիզ Դե Սադի «Жюльетта» փիլիսոփայական աշխատանքը, որտեղ հերոսուհին արտահայտում է այն միտքը, որ երկրի ազդեցիկ դեմքերը միշտ շեղում են ժողովրդին իրական պրոբլեմներից. այս երևույթին նա տալիս է «кормите народ опиумом» անվանումը: Այսօր մենք ունենք հրատապ խնդիրներ` սով, աղքատություն, անբժշկություն, արտագաղթ, անպատժելիության մթնոլորտ, աղքատների և հարուստների միջև օր-օրի աճող անջրպետ, կոռուպցիա, արտաքին հսկակայական պարտքեր, փոխարենը մենք սրա մասին խոսենք, անընդհատ անդրադառնալով այս թեմային, մենք ամբողջ օրը քննարկում ենք, թե ինչ գրեց Քոչարյանը Տ. Սարգսյանին, կամ, թե ինչ պատասխանեց Տ. Սարգսյանը Քոչարյանին, կամ ինչ կարծիք ունեն այս թեմայի շուրջ տարբեր «գրասենյակները», մի խոսքով, արդեն զզվելի է դառնում…:
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր շեղում են ժողովրդին հրատապ խնդիրներից, կամ օգնեք այս վիճակից դուրս գալ, կամ մեզ մի խանգարեք, որպեսզի մենք`այս երկրի քաղաքացիներս, կարողանանք տարբերել առաջնային խնդիրները երկրորդականից: Ես ուղղակի համոզված եմ, որ եթե չլիներ Քոչարյան-Տ.Սարգսյան բանավեճը, ապա դրա փոխարեն կլիներ մի այլ բանավեճ, որը նույնպես կշեղեր մեզ իրականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել