Ամերիկացի պատմաբանն ու հնությունների գիտակը բացահայտել էր կմախքների հավաքածուի սարսափելի գաղտնիքը, որոնք գտնվում են Եվրոպայի տարբեր մասերում:

Արվեստի գիտակ Փոլ Կոդոունարիսը այցելել է Եվրոպայի բազմաթիվ եկեղեցիներ և լուսանկարել է տասնյակ սարսափելի կմախքներ, որոնց մի քանիսը գտնվում են աշխարհի փակ կրոնական հաստատություններում:  


16-րդ դարում Վատիկանից եկած հրամանով հռոմեական ստորերկրյա դամբարաններից հանվել էին հազարավոր կմախքներ և տեղադրվել Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի տարբեր քաղաքներում:  

 Империя смерти и драгоценностей

Դրանք ուղարկվել էին կաթոլիկ եկեղեցիներ և կրոնական հաստատություններ այն մասունքների փոխարեն, որոնք ոչնչացվել էին 1500թ.-ների բողոքական բարեփոխումների արդյունքում: Այդ կմախքների հավաքածուն, որն անվանվել էր «Ստորերկրյա դամբարանների սրբերը», առավել շատ նման է գանձարանի:   


Կմախքները նախկին բողոքական շրջաններում կաթոլիկ եկեղեցու վերականգնված ուժի խորհրդանիշն էին: Բոլոր կմախքները մինչև եկեղեցի ուղարկվելը զարդարվել էին ոսկով, արծաթով և թանկարժեք քարերով: Դրանցից ոմանց զարդարելու համար 5 տարի էր պահանջվել:

 Империя смерти и драгоценностей

Մասունքները սուրբ էին համարվել, սակայն նրանցից ոչ մեկը չստացավ այդ տիտոսը՝ համաձայն կաթոլիկ եկեղեցու խիստ կանոնների, որոնք պահանջում են, որպեսզի սրբերը դասված լինեն սրբերի շարքին: 19-րդ դարում նրանք դարձան անցյալի ցավալի հիշողություն:


 Империя смерти и драгоценностей

 Империя смерти и драгоценностей

 Империя смерти и драгоценностей

 Империя смерти и драгоценностей

 Империя смерти и драгоценностей

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել